20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Սահակյանը հերթական անգամ հետաքրքիր բացահայտումներ է արել՛՛

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան հանրագրում գրել է.

՛՛Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, որովհետև հակասություններ կան միության անդամ երեք երկրների միջև:
Պետք է խոստովանել, որ Սահակյանը հերթական անգամ հետաքրքիր բացահայտումներ է արել՝ լինելով առաջին հայ պաշտոնյան, ով գոնե ինչ-որ բացատրություն է տվել, թե ինչու է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրոասիական տնտեսական միությանը:
Խորհրդարանի խոսնակի խոսքից, սակայն, էական մի հանգամանք չի բացահայտվում:


Արդյո՞ք այդ հակասությունները գլոբալ են ու վերաբերում են տակավին չստեղծված միության բովանդակությանը, թե դրանք պայմանավորված են հայկական գործոնով, ավելի ստույգ այն հանգամանքով, որ, ասենք, Ղազախստանը չի ուզում մեզ տեսնել միությունում:
Եթե առաջին տարբերակն է, նույնիսկ կարող ենք շահել՝ մեր կամքից անկախ: Եվրասիականության գաղափարը կարող է մեռնել՝ մեզ էլ ազատելով պարտադրված ընտրությունից:
Եթե երկրորդ տարբերական է, մեր վիճակը տխուր է, որովհետև ստացվում է՝ Հայաստանն այնքան է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ վերածվել է Ռուսաստանի ու այլոց հարաբերությունների օբյեկտի: Այդ դեպքում, եթե նույնիսկ դառնանք ԵՏՄ-ի անդամ, այնտեղ մեզ հատկացված է ՛՛փոքր եղբոր՛՛ անպատվաբեր կարգավիճակը….՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ