12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևանս…

Մի առ ժամանակ առաջ՝ ինսունականների սկզբին, երևանյան այս շոգ եղանակներին, բակում կարելի էր տեսնել հարևանների փռած բուրդը, մենք էլ երեխաներով վազում էինք ու փայտերով խփում էինք, ցաք ու ցրիվ անելով այն, իբր մենք էլ ենք բուրդ կարող չփխել ու բրդի տիրոջ ի հայտ գալուն պես՝ փախնում: Հետո ավելի շոգ ժամին կարելի էր տեսնել, թե ինչպես մի հարևան իր տան խալին հանում փռում էր բակում ու խողովակով ջուր բաց թողնում վրան ու մինչ գնում էր շվաբռան բերելու, մենք քայլում էին բոբիկ ոտքերով՝ այդ թաց ու փափուկ խալու վրայով: Չեք պատկերացնում՝ ինչ հաճելի զգացմունք էր:

Ընթացքում այդ հարևանին միանում էր մեկ ուրիշ հարևան իր խալիով և բակում մի լիճ էր առաջանում, բակ ուր հարևաները միասնաբար խալի էին լվանում, ձեռքի հետ գոռգռում վազվզող երեխաների վրա, զրուցում: Չգիտեմ՝ ինչ է փոխվել, կարծես թե խալիները կան, կա բուրդը, երեխաները կրկին չարաճճի են, բայց նայում եմ բակ ու այնտեղ մարդ չկա, բան չի կատարվում: Մեր հարևանների տների մի մասը վարձով է տրված ինչ-որ անծանոթ մարդկանց, բակի ասվալտը քանդռտված է ու խալի փռել էլ չի լինի, հարևաններիս բակում հայտնվում են միայն աղբ թափելու ժամանակ ու, երբ հայացքներս հանդիպում են և բարևում ենք միմիանց, տեսնում եմ, որ աչքերում ոչ մի բանի հավես չկա:

Ալեն Սիմոնյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ