Norway Chess-2014. Արոնյանն ավարտեց ելույթը ոչ ոքիով
Նորվեգական Ստավանգեր մրցաշարում ավարտվեց շախմատային գերմրցաշարը: Լևոն Արոնյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Մեր շախմատիստը հավաքեց 4 միավոր և չընդգրկվեց լավագույն եռյակում: Մրցաշարում հաղթեց Կարյակինը, ով հավաքեց 6 միավոր: Երկրորդը Կառլսենն է, երրորդը` Գրիշչուկը:





































