Յուրա Մովսիսյանը ԱԱ-ի ֆավորիտ է համարում Գերմանիային

”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Спорт Экспресс-ի հետ խոսել է օրեր հետո մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: ”Առաջնությունը կդիտեմ Լոս-Անջելեսում, որտեղ ապրում են իմ ծնողները: Ոչ մի թիմի չեմ երկրպագելու: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը կհաղթի Ալժիրին: Կարծում եմ, որ Բրազիլիայում կհաղթի Գերմանիան, որը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է”,-նշել է Մովսիսյանը: