14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ժողովրդի պահանջը կկատարվի աշնանը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ այն քննադատությունների հետ, թե ԱԺ ոչ իշխանական քառյակը արձակուրդ է գնացել կամ այլ կերպ ասած՝ ՛՛time-out՛՛ է վերցրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարտիրոսյանն ասաց, որ բոլոր կուսակցություններն են ներկուսակցակա աշխատանքներով են զբաղված, ավելի վաղ պահանջներ են ներկայացրել իշխանություններին, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ 13-րդ կետն են առաջարկել, որ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի չթանկացմանը:

՛՛Ամառը կիսվել և մի բան էլ այն կողմ է անցել, և 12 կետերի մեջ հստակ ասվում է, որ 12 կետերը չիրականցվեն, մենք պետք է ժողովրդին հրամցնենք, թե ինչ ենք անում։ Իսկ, թե ինչ ենք անելու, պատասխանը դուք մեզանից լավ գիտեք՛՛,-նշեց նա: 

Մարտիրոսյանը վստահ է՝ իշխանափոխություն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն են անհրաժեշտ, սակայն չի շտապում հայտարարել, որ աշնանը իշխանափոխություն է լինելու: ՛՛Սեպտեմբերին, եթե մենք հարցնենք ժողովրդին, թե ինչ է ցանկանում, ինքը, հնարավոր է, որ ոչ միայն իշխանափոխություն ասի, այլ շատ ավելի սուր-սուր բաներ ասի, որը մենք կփորձենք չիրականացնել, որովհետև այդքան էլ ճիշտ չէ սուր դրվագները կյանքի կոչելը, բայց իշխանափոխության հարցում 100%-ով համակարծիք եմ, որ ամենաճիշտ պահանջն է, որն այլևս անհրաժեշտ է՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ