Ջրհեղեղի պատճառով մահացել է 13 մարդ
Բուլղարիայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևները շարունակվում են: Տուժել են նաև հանգստավայրերը, որտեղ հանգստանում են հազարավոր զբոսաշրջիկներ, հայտնում է pravda.ru-ն: Աղետի գոտում են հայտնվել մոտ 5.000 երեխաներ. ճամբարներում, որտեղ նրանք հանգստանում են, չկա ջուր և էլեկտրաէներգիա: ’’Երեխաներն ապահովված են սնունդով և հանքային ջրերով, սակայն անհարմարություններ կան’’- լրագրողներին հայտնել է Կրանևո վարչական շրջանի ղեկավար Ռումեն Նիկոլովը: […]





































