23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դաշնակցությունը հանդես կգա պահանջով

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն տարածել է հայտարարություն. Ս/թ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։ Որոշումը սուր քննադատության արժանացավ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, սակայն քաղաքապետարանը համառորեն վերահաստատում է արձանը տեղադրելու […]

Յուրա Մովսիսյանը ԱԱ-ի ֆավորիտ է համարում Գերմանիային

”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Спорт Экспресс-ի հետ խոսել է օրեր հետո մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: ”Առաջնությունը կդիտեմ Լոս-Անջելեսում, որտեղ ապրում են իմ ծնողները: Ոչ մի թիմի չեմ երկրպագելու: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը կհաղթի Ալժիրին: Կարծում եմ, որ Բրազիլիայում կհաղթի Գերմանիան, որը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է”,-նշել է Մովսիսյանը:

Ո՞վ է 2008-ին զանգել ՍԴ անդամներին ու վախեցրել

ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանի թեկնածությունը, ով ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ձեռքի տակ է Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը, որտեղ գրվել է, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը 2008 թ-ի մարտին հանդիպում է խնդրել ԱՄՆ դեսպանության ներկայցուցչից և տեղեկացրել, որ […]

Կարկուտից տուժած գյուղերը պետական աջակցություն կստանան

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և […]

Էդվարդ Նալբանդյանն անտեսել է Զոհրաբյանի նամակը

՛՛Մայիսի 29-ին պաշտոնապես նամակով դիմել են ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին ՝ առաջարկելով իր համար փոխըմբելի ֆորմատով խորհրդրանին տեղեկատվություն ներկայացնել Աստանայում տեղիու նեցածի ու այնտեղ հնչած մտահոգ հայտարարությունների վերաբերյալ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, նա հավելեց, որ ԱԳ նախարարը ոչ մի կերպ չի արձագանքել իր նամակին առ այս պահը, թեկուզև բոլոր սահմանված ժամկետները […]

Սմբատ Այվազյանի մահը սգում ենք ազգովի.գեներալ Մանվել Գրիգորյան

ՀՀ  Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Ցավակցելով Այվազյանի ընտանիքի անդամներին, զավակներին, հարազատներին` նշեմ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում հպարտ պետք է ապրեք. Սմբատ Այվազյանի ապրած կյանքն ու կենսագրությունը տալիս է ձեզ […]

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումներ կկազմակերպվեն

 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Մարգարյանը նշեց, որ ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները, գործարաններն էլէկտրաէներգիայով են աշխատում, և էլեկտրաէներգիայի թացնկացման պարագայում շատ ապրանքներ են թանկանալու:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ արդեն պայմանավորվածություն ունի այդ հարցով և տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովում կկազմակերպվեն լսումներ:

Երեխաներով միկրոավտոբուսը այրվել է. Սարսափելի պատահար

Ճանապարհաին պատահարից հետո այրվել է միկրոավտոբուս, որում եղել են 15 երեխաներ: Այն տեղի է ունեցել Վրաստանի Իմերեթի շրջանում: Տուժածների մի մասը ծանր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մահացածներ չկան: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: Պատահարը տեղի ունեցել մարդատար մեքենայի հետ բախումից և ըստ նախնական տեղեկատվության բարձր արագությանից: Ինչպես նաև վթարի արդյունքում տուժել է մարդատար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի