17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես հարգում եմ 3 նախագահներին էլ. Կոմանդոս

”Ես զինվորական եմ, և երբ  ասում եմ ճշմարտությունը, ինձ քննադատում են, սակայն ես երբեք չեմ փորձել քննադատել մեր նախագահներին՝ ոչ առաջինին, ոչ երկրորդին, ոչ երրորդին, ես նրանց բոլորին հարգում եմ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ի պատասխան հարցի, թե համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետին, թե ԵՏՄ-ին անդամակցության հետաձգումը կախված է Ղարաբաղի ու մասնավորապես մաքսակետեր դնել-չդնելու հետ:

՛՛Այն, ինչ-որ գրում է, դա իր անձնական տեսակետն է, ինչու մենք պետք է մտածենք այնպես, ինչպես բոլորն են մտածում, նա գրում է, որ ինտեգրացիոն պրոցեսի հետաձգումը Ղարաբաղի հետ է կապված, ես չպիտի նրան քննադատեմ, դա իր կարծիքն է՛՛,-հավելեց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց, որ քաղաքական հարցերով ինքը չի զբաղվում, իսկ ովքեր զբաղվում են, կարող են հետևել կամ էլ չհետևել առաջին նախագահի խորհուրդներին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ