21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, բայց այլ բնույթի՛՛. Տեր-Պետրոսյանի հարցազրույցից

՛՛Սահմանադրական փոփոխությունները, որ առաջարկվում են իշխանության կողմից, ընդհանրապես անընդունելի են, վտանգավոր և մերժելի, բայց մյուս կողմից համոզված եմ, որ մեր Սահմանադրությունում պետք է լինեն փոփոխություններ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա ժամանակավրեպ է անվանում այս բարեփոխումները:

Ըստ Գիմշյանի՝  այլ բնությի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք բնավ կապ չունեն նրա հետ, ինչ որ առաջարկվում են այսօր: Նա այս փոփոխությունների մեջ միայն մի դրական բան է տեսնում: ՛՛Մի բան կա դրական՝ ժողովրդի կողմից հանրաքվեն անցկացնելն է, այսինքն՝ ժոորդին իշխանության վերադարձնելն է, սակայն դրա ձևակերպումից է կախված արդյունավետությունը՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցազրույցի այն հատվածին, որտեղ ՀԱԿ կուսակցության ղեկավարն ասում է, որ սահմանին կատարված դեպքերի վերաբերյալ հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, ապա մեր զրուցակիցը շեշտեց, որ այստեղ իսկապես դժվար է գնահատկան տալ: ՛՛Սա այն ոլորտն է, որտեղ պետք է ոսկե միջինը գտնել և շատ չթեժացնել իրավիճակը և հաստատել խաղաղություն, մյուս դեպքում էլ պատերազմի վերսկսկման խնդիր չդնել: Մտահոգիչ է  այս ակտիվացումը, ինչը, ըստ իս, կապված է Հայաստանի վճռի հետ` գնալ ԵՏՄ-ին անդամակցության՛՛,-եզրափակեց Գիմիշյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ