20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լևոն Հայրապետյանի գործով պետության լռությունը կասկածելի է. ազատամարտիկ

 Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանին զարմացնում է, որ հայ գործարար, բերարար Լևոն Հայրապետյանին չեն համաձայնում բաց թողնել գրավի դիմաց: ՛՛Քանի միլիոն պետք է, մենք կհավաքենք կտանք, ինքն էլ պատրաստ տալ, սակայն հրաժարվում են՛՛,-այսօր ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի հրավիրված մամլո ասուլիսում ասաց Ալեքսանյանը: 

 Հարցին, թե արդյոք իշխանությունների արձագանքը կամ լռությունն այս դեպքում ճիշտ էր, Ալեքսանյանը պատասխանեց, որ Լևոն Հայրապետյանն այն մկարդն է, որ չի կարող լռել, որտեղ էլ լնի,  բազմիսս ասել է իր խոսքը այս համատարած կոռուպիցայի, արտագաղթի վերաբերյալ, և հիմա պիտի պետությունն իր խոսքն ասի: ՛՛Այս լռությունը շատ կասկածելի է՛՛,-նկատեց նա:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ հավելեց, որ  պետության արձագանքն այս դեպքում չի կարող լինել հրապարակային: Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց, որ տվյալ դեպքում պետությունները կարող են փոխհամաձայնության գալ ու դա գաղտնի անել: Նա ասաց նաև, որ Հայրապետյանի ձերբակալությունը չի կապում ռուս ղեկավարության հետ, դա, ըստ նրա, Ադրբեջանի պատվերն էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ