05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարդավառի միջազգային տոն Գառնիում /վիդեո/

Առաջին անգամ հուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնին Գառնու տաճարում տեղի կունենա “Վարդավառ միջազգային” փառատոնը: Գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ: “Վարդավառը այն ազգային տոներից մեկն է, որը շատ երկրներում չեն տոնում եւ ունի այն ազգային հենքը, որի միջոցով այն կարող է դառնալ համազգային տոն: Փառատոնի հիմնական նպատակն է երիտասարդներին փոխանցել տոնի ավանդույթները”,-ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Օրը հագեցած է լինելու բազմաթիվ միջոցառումներով:

Մասնավորապես, կմատուցվի Տիրոջ պայծառակերպությանը նվիրված Պատարագ, որից հետո Երիտասարդության եւ Մատաղի օհնության կարգ:

“Վարդավառ” միջազգային երիտասարդական փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանն էլ նշեց, որ տարբեր մարզերի կրթամշակութային կենտրոնները կներկայացնեն  ազգային երգ-պար:

Փառատոնի անվտանգության հարցրեը Կոտայքի մարզպետարանն է ապահովելու: Մարզպետի խորհրդական Կարեն Պապոյանի խոսքով էլ՝  հաշվի առնելով շոգ եղանակը, այնտեղ կլինեն տեղադրված բուժկետեր, ինպես նաեւ ոստիկանությունը կապահովի մասնակիցների անվտանգությունը:

 Ինչ վերաբերում է մեկնելուն, ապա կիրակի, Երեւանի Շահումյանի անվան հրապարակից եւ Մատենադարանի մոտից առավոտյան ժամը 9-ին ավտոբուսները բոլորին անվճար կտեղափոխեն Գառնի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ