26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հենց ՀՀԿ-ն գնաց Ծաղկաձոր, զարմացա՞ք. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամներին: Ըստ Շարմազանովի դա ոչ ֆորմալ, հանգիստ անկաշկանդ հանդիպում է: -Նմանատիպ մի հանդիպում իրականացրել ենք մեր համագումարից հետո, էլի ոչ ֆորմալ, սեղանների շուրջ, ընկերական […]

Փող ունես, ինչ էլ ուզենաս՝ ներս կանցկացնես կալանավայր. Ժամանակ

“Որտեղ դատապարտյալ կա, էնտեղ հաստատ մի ճանապարհ բացվում ա թմրանյութի համար”,- “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում պատմել է նախկինում մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված, բայց ներկայումս ազատության մեջ գտնվող Սուրենը, երբ նրանից ազատության մեջ հայտնվելուց հետո թերթը հետաքրքրվեց  ՔԿՀ-ում թմրանյութերի տարածման, այնտեղ հայտնվելու միջոցների, ճանապարհների եւ առհասարակ օգտագործման մասին: Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներ թմրադեղեր […]

ԱԱ-2014. Ուրուգվայը գեղեցիկ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականը հանդիպեց Անգլիայի ընտրանուն: Աշխարհի առաջնությունների առաջին չեմպիոնները հանդիպման հաշիվը բացեց Լուիս Սուարեսի ջանքերով: Խաղի ավարտին մոտ հաշիվը հավասարեցրեց Ուեյն Ռունին, սակայն նույն Սուարեսը խաղավարտից րոպեներ առաջ հաղթանակ պարգևեց իր հավաքականին:

Սամվել Ալեքսանյանին փող է պետք. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը վերացրել է շուկայի երրորդ հարկում բացված “Մադագասկար” խաղասրահում անվճար մանկական անկյունը։ Մոտ 20 քմ մակերեսով այս տարածքը նախատեսված էր որպես ամենապստիկ երեխաների անվճար խաղահրապարակ։ Այն երեխաները, ովքեր “Մադագակարի” վճարովի ապարատներից օգտվելու հնարավորություն չունեին, խաղում էին այստեղ, իսկ հարեւանությամբ երկու-երեք սեղաններ էր դրված, որտեղ կարող էին ծնողները նստել […]

“Լյովա, դահլի՞ճ ես մտնում”. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անգամ որոշում է, թե երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նստի դահլիճում եւ երբ դուրս գա: ՀԱԿ-ում այս ստրկատիրական վիճակն այն աստիճան է հասել, որ ուղղակի տիկին Զոհրաբյանը բղավում է Լ. Զուրաբյանի հետեւից. “Լյովա, դահլի՞ճ ես մտնում”: Իսկ Լյովան ստիպված է լինում հետ դառնալ ու սուսուփուս […]

Կառավարությունը “վարագուրվում” է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է “վարագուրվել” եւ ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր, երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամով:  Շարունակությունը թերթի այսօրվա […]

Արագածոտնի մարզպետը վերացնելու է իր դեմ դուրս եկողին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շարունակում է լարվածության մեջ պահել ողջ մարզը եւ նեղ միջավայրում հայտարարել է՝ ով համարձակվեց դեմս դուրս գալ, կվերացնեմ: Մարզպետի հրահանգով  մարզի մոտ 30 դպրոցների տնօրեններ միանգամից որոշել են այլեւս տարածք չտրամադրել կարատեի խմբակներին, ինչն անում էին տարիներ շարունակ՝ մինչեւ այն պահը, երբ Աշտարակի ավագանու անդամ, կարատեի ֆեդերացիայի մարզիչ Մուշեղ […]

Երբ պիտի տեղյակ պահել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Հայկական ժամանակ

“Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները, կազմակերպել տարբեր միջոցառումներ: Այս հարցում որեւէ սկզբունք չկա: Իհարկե, ամեն ինչ պետք է կազմակերպվի այնպես, որ հարգվի կառույցը,-”Հայկական ժամանակ”-ի հարցին այսպես է պատասխանել ՅՈԻՆԵՍԿՕ-ի մամլո պատասխանատու Ռոնի Ամելան՝ հարցին կապված Զվարթնոցում օրեր առաջ կազմակերպված միջոցառման հետ, որը հասարակական պարսավանքի առիթ հանդիսացավ մեր երկրում: 2000-ին, ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային […]

Սեքս-սկանդալ. Հռոմի նախկին պապը քողարկել է հոմոսեքսուալ հոգևորականներին/վիդեո/

Գերմանացի լրագրողները քննության հետևանքով սենսացիոն բացահայտումներ են կատարել: Պարզվել է, որ Վատիկանի հոմոսեքսուալ հոգևորականները նորից գլուխ են բարձրացրել, իսկ նրանց քողարկել է նախորդ Պապ Բենեդիկտ XVI-ը: НТВ-ն գրում է, որ ոչ ավանդական սեռական հարաբերություններ, ինտրիգներ, փողերի լվացում . և դա, ըստ լրագրողների, կատարվածի միայն մի մասն է: ”Վատիկանի դավադրություն” ֆիլմի հեղինակներն ապացուցում են, որ կոռուպցիան […]

Լենուղին էլ չի դիմանում /վիդեո/

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 19-ին երեխաների հետ հասել էին կառավարություն: Նրանց խոսքով, 29 ընտանիք 20 տարուց ավելի ապրում է չորրորդ կարգի վթարային շենքում: Բնակիչների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Չնայած նա հավաստիացրեց, որ հարցն ընդգրկված է մարզի առաջնային խնդիրների շարքում, սակայն բնակիչները դա չբավարարեց. նրանց բարձրաստիճան մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի