24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծեք միլիցայա…գնդապետը անձամբ է լսել /վիդեո/

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստը: Արդեն դատարանում քննվել են երեք տուժողներ, այսօր ցուցմունք կտա չորրորդ տուժողը:

Ցուցմունք է տալիս ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որ անդրադառնալով նոյեմբերի 5-ի իրադարձություններին նկատեց, որ բացի ոստիկաններից Շանթը և նրա ընկերները ծեծի են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով մարդու.”Մեկը գոռում էր մի խփեք ոստիկանա, ու սրանից հետո տղաները գոռացին` միլիցայա խփեք….մահակներով խփում էին տարբեր կողմերից”,-ասաց Ավետիսյանը:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը նկատեց, որ ներկայացված ոչ մի տեսանյութի մեջ իրենք չեն լսել.”Միլիցայա ծեծեք” բառերը, որը տուժող Ավետիսյանը պատասխանեց, որ այդ բառերը անձամբ ինքն է լսել, քանի որ մոտ է կանգնած եղել:

Ավետիսյանը տեսել է, որ 4-րդ հատուկ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանը մոտեցել է Շանթ Հարությունյանին, որը սակայն հրել է ոստիկանին ու չի ենթարկվել նրա օրինական պահանջներին:

Պաշտպան Կարեն Քալանթարյանի հարցին, որ շատ մոտ լինելով արդյոք Ավետիսյանը լսել է հայհոյանք Գեղամ Խաչատրյանի կողմից վերջինս պատասխանեց.’’Մի տաս մետր հեռու էի, չեմ լսել, ժեստիկուլյացիայից կարամ ասեմ, որ չէ, միայն դիմել է”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ