10 Հունվարի, Saturday, 2026
KFC

՛՛Մեկ օրում առ ոչինչ կդարձնեն ՛՛Օրինաց երկրին՛՛ ՛՛

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը բացառում է, որ հայ ժողովուրդը կրկին կընդունի ու կհավատա Օրինաց երկիր կուսակցությանը: ՛՛Հայ հասարակությունն այդքան շուտ չի մոռանա, բացառում եմ, որ այդքան մոռացկոտ լինի, այնքան խոշոր քայլ կատարվեց, ուղղակի դավաճանություն կարող եմ համարել և ժողովդրին, և երկրին՛՛,-այսօր ասուլիսում ասաց Գիմիշյանը:

Ըստ նրա՝ ժողովուրդը վատ բան չի արել, վստահել է ՕԵԿ-ին, սակայն իրավունք չունի երկրորդ անգամ խաբվել: Նա համոզված է, որ ՕԵԿ-ը հայտնվել է ընդդիմադիր դաշտում հաջորդ համապետական ընտրություններում ընդդիմադիր կուսակցություններից ձայները ՛՛փախցնելու՛՛ համար: ՛՛Ո՞նց կարող  է ինքն իերն դառնալ ընդդիմություն, այն իշխանության գաղափար է, իշխանության պրոյեկտ է, հազար ու մի գործողություններով կապված է: Մեկ օրում առ ոչինչ կդարձնեն, ինչպես բոլոր օլիգարխներին: Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն էլ իշխանության զավակներն են, այլ բան չեն կարող անել՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ