11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կոնկրետ վնասվածք չեմ ստացել. տուժող ոստիկան/վիդեո/

Շարունակվում է ”Շանթ և ընկերներ” գործով դատական նիստը, հաջորդ տուժողն է պատրաստվում ցուցմունքի: Էվրիկ Լեոնսկին նշեց, որ ինքը հասցրել է անգամ վնասազերծել փայտով զինված մարդու.’’ Ես տեսա, որ նա փայտով ուզում է հարվածի և գնացի փայտը վերցրի ձեռքից, հետագայում իմացա, որ դա Ալեք Պողոսյանն է: Ես կանգնած էի զուգարանի, մոտ, երբ մոտեցան հասկացա, որ Շանթ Հարությունյանը տեղեկացրեց իր ընկերներին, որ շարժվեն նստավայր”:

Ոստիկանի ցուցմունքը աաջացրեց դահլիճի ծիծաղը:

’’Այդ ժամանակ Գեղամ Խաչատրյանը մոտեցավ Շանթ Հարությունյանին և ասաց, ոչ փողոցը չեք անցնի, Խաչատրյանը բացատրել է, որ չի կարելի’’,-ասաց տուժողը նշելով որ ոստիկանի պարտականությունն է նախ բացատրելը.’’Նկատել եմ, որ Խաչատրյանը բռնել է Շանթ Հարությունյանի թևը, բայց քաշել չեմ նկատել’’,-պատասխանելով հարցին ասաց Լեոնսկին:

Լեոնսկին այլ մանրամասների չի տիրապետում: Տուժող Գեղամ Խաչատրյանին այցելելու գնացել է միայն նրա հիվանդանոցում գտնվելու երրորդ օրը.’’Չեմ հիշում ինչ ենք խոսել: Վնասվածք կոնկրետ չեմ ստացել, միայն պայթուցիկներից առաջացած հոտից հազում էի ու աչքերս էին մրմռում, այսքանը…”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ