24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կուտակային համակարգում անհատական շահն է, ինչո՞ւ դա պետք է պարտադիր լինի

Այսօր` հուլիսի 23-ին, ‘’Արմավիրի զարգացման կենտրոն’’ հասարակական կազմակերպության գրասենյակում քննարկվեց Կուտակային կենսաթոշակի նոր համակարգը: Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետ Սուրեն Պարսյանը և իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Վերջինս նոր համակարգը դիտարկելով մարդու իրավունքների տեսանկյունից ասաց. ‘’կուտակայինը պարտադիր չի կարող լինել, դա անձը իր համար է վճարում և որքան շատ վճարի այնքան շատ կստանա’’:

Պարոն Ղազարյանը նաև հիշեցրեց, որ սոցիալական վճար հասկացությունը մեզ մոտ գործում էր վաղուց: Նրա խոսքով պետությունը պարտադրում էր բոլորին վճարել և դա սահմանադրության 45 հոդվածով էր, այնուհետև բոլորն էլ ստանում էին պարտադիր կենսաթոշակ: ‘’Մենք տարինեևր շարունակ այդպես ապրել ենք’’-նկատեց իրավաբանը:

Եվ կրկին վերադառնալով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին Արա Ղազարյանը նշեց.’’Այստեղ անհատական շահն է, ինչո՞ւ դա պետք է պարտադիր լինի’’:

Իսկ նոր օրենքը, որտեղ պարտադիր կուտակային համակարգը փոխվեց նպատակային սոցիալական վճարով, Ղազարյանը մեկնաբանեց որպես պարտադիր.‘’Այս նոր օրենքում ներդրված մեխանիզմը իր էությամբ պարտադիր է, բայց անունը դրել են ոչ պարտադիր, այսինքն կուտակային, սա հակասություն է’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ