02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո ասել է, որ իր կարծիքով` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ իրենք զգալի առաջընթաց են գրանցել, եւ բոլոր հիմքերը կա ենթադրելու, որ նշանակված ժամկետում պայմանագիրը կհաջողվի ստորագրել։ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նախագիծը կներկայացվի այս […]

ՀՔԾ-ը չունի ավտոմեքենաների հատկացման կարգ

Արդարադատության նախարարի ժամանակավավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց  նախագիծ, որով սահմանվում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների և ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման պայմանների և դրանց սահմանաքանակների հաստատման գործընթացի կանոնակարգը: Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը մինչև օրս չունի ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, ինչպես […]

Արարատի մարզպետը պաշտոնանկ արվեց

Կառավարություն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին պաշտոնանկ անել:  Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդիկ Բարսեղյանին։ Ըստ մամուլի՝ նախկին մարզպետին Բնապահպանության նախարար են նշանակելու: 

“Մաշտոցի պողոտան վաղը ամբողջությամբ կարմիր կլինի”

Այսօր ’’Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմկուսի կենտկոմի  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը անդրադարձավ մայիսի 1-ի խորհրդին և խոսեց կումունիստների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մասին:  “1886թ.-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, և ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Իսկ 1889 թ.-ին Փարիզում ինտերնացիոնալի […]

Ռազմաբազայի պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել /վիդեո/

Զաբայկալյեում նախօրեին ռազմաբազա է պայթել` ռազմական պարագաներով, ինչի արդյունքում կան զոհեր: Մահացել է զորամասի ղեկավարն ու կրակը մարել փորձող գյուղացիներից: Արդյունքում նախնական տվյալներով 10 հոգի է մահացել, 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է РИА Новости-ն: Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ մոտակայքում գտնվող գյուղի տները: Պայթյունի եւ մարդկանց զոհվելու փաստերի առթիվ քրեական գործ […]

Չիստյակովն այլեւս ”Փյունիկում” չէ

”Փյունիկ” ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի մարզչական շտաբում տեղի է ունեցել փոփոխություն: Դարպասապահների մարզիչ Ալեքսեյ Չիստյակովի հետ խզվել է պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ: Ռուս մասնագետը երեւանյան ակումբում աշխատանքը սկսել էր 2013թ. փետրվարից: Նշենք, որ թիմի դարպասապահներն այժմ մարզվում են Հայկ Կիրակոսյանի գլխավորությամբ:

“Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ” թեմայով գիտաժողով Վանաձորում

Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության  և  կրթության ոլորտի ներկայացուցիչներ:  Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար: ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության […]

Զարմանում եմ, որ այսքանից հետո էլի հույսեր են կապում ԲՀԿ-ի հետ….

Զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր դեռ հավատում են, ովքեր այսքանից հետո էլի հույսեր են կապում ԲՀԿ-ի հետ…. Ափսոսում եմ, որ քաղաքացիներից շատերը, ճար չունենալով, կառուցել էին այդ հույսերը….Ափսոսում եմ բոլոր ԲՀԿ-ական կարգին քաղաքացիներին, խորը ցավ եմ ապրում, որ դեռ չենք կարողանում էս վիճակից դուրս գալ… Որ դեռ ծիլ չտված հույսերը չորացվում է մեր՝ քաղաքական […]

Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացվել

Թուրքիայում օգոստոս ամսին կայանալիք նախագահականընտրություններին ընդառաջ անցկացվել է սոցհարցում: Սոցհարցմանը Թուրքիայի  31 շրջանից և 17 գավառից մասնակցել է 10 440 հոգի, գրում է Ermenihaber.am-ը: Նրանց 70%-ն, այն հարցին, թե Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP ) նախագահի թեկնածուն ով կուզենային որ լիներ, պատասխանել է` ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայստնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Իսկ այն հարցին, […]

՛՛Братья по несчастью՛՛

Օրվա Հերոս` Հրանտ Բագրատյան: Իրոք, այս մարդը արեց այն, ինչ պետք է աներ ըստ տրամաբանության, ես մտածում էի, որ մոտ 40 ձայն կհավաքի, բայց իրենց ընդդիմադիր հռչակած որոշ կուսակցություններ, իրենց պահեցին ուսյալ կոճակագետների նման: Ժամանակին ԲՀԿ-ն կուտակային կենսաթոշակին կողմ էր եղել, հիմա պայքարում է դրա դեմ, ՕԵԿ-ը այդ չարաբաստիկ կուտակայինին դեմ էր, բայց կողմ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի