Մարտինը 6 տարի դատապարտվեց ”գոմիկ” Մաշային ծեծելու համար/վիդեո/

Դժբախտությունը Գայանե Նասոյանի տուն մենակ չայցելեց;Երբ Գայանեի դստեր մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց կինը հայտնվեց անելանելի վիճակում: Սակայն որդու հետ կատարվածը էլ ավելի կոտրեց առանց այն էլ հուսահատ կնոջը:
5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին` Մարտին Վարդանյանը ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը:
4 երեխաների միայնակ մայր Գայանե Նասոյանը իրեն երջանիկ է համարել, որ գոնե տղան կենդանի է և ազատվում է ժամկետային զինծառայությունից:Henaran.am-ի հետ զրույցում Գայանե Նասոյանը վերհիշեց իր և տղայի հետ կատարվածը բոլոր մանրամասներով:
Բանակից ազատվելուց հետո, առողջական բազմաթիվ խնդիրներով` տղան աշխատել է և ապահովել քաղցկեղով հիվանդ 26 ամյա քրոջ, դպրոցահասակ եղբոր և հիվանդ մոր խնամքը:
“2012 թվականի մարտի 8-ի երեկոյան տղաս դուրս եկավ տանից ու ասեց կես ժամից կգա: Հետո ես իմացա, որ տղաս Կոմայգում արվամոլի է ծեծել: Արվամոլի անունը Վահագ է եղել, ինչպես ինքն է ներկայանում` Մաշա”:
Գայանե Նասոյանի ընտանեկան ողբերգությանը մենք առաջին անգամ չէ որ անդրադառնում ենք: Մարտինը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Արդեն 2 տարոց ավելի նա կրում է իր պատիժը քրեակատարողական հիմնարկում: Գայանե Նասոյանը պնդում է, որ որդու նկատմամբ հարուցված քրեական գործում ավելացվել է ևս մեկ հոդված, որը ըստ մոր պատմածի կապ չունի Մարտինի հետ:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: