09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պիտբուլի զոհը դատապարտվել է /վիդեո/

Նախկին Չարենցի 5 տան սեփականատեր Արմենուհի Ավետիսյանը պատրաստ է պայքարել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Մեզ հետ զրույցում Ավետիսյանը ներկայացրեց  իր հետ պատահած պատմության ողջ մանրամասները:

Ըստ նրա՝ իր դժբախտությունը սկսվեց այն օրից , երբ տան երկրորդ հարկի սեփականատեր դարձավ Լանա Հակոբյանը.՛՛Ղարաբաղցիներ էին, որոնք ուզում էին նաև առաջին հարկը ձեռք բերել: Իմ դեմ մահափորձ կազմակերպեցին: Հետո դատական պրոցեսում ես տուժողից դարձա՝ մեղադրյալ ու ինձ դատեցին: Պիտբուլ շանը բաց թողեցին ինձ վրա՝10 տարեկան տղան էլ փայտով սկսեց խփել ինձ: Հետո ասեցին, թե իբր ես խփել եմ տղային ու դրա համար շունը կծել է ինձ՛՛,-պատմեց ՀՀ գլխավոր դատախազի հետ շարունակ հանդիպում խնդրող կինը: Նա ցույց տվեց նաև ոտքերի վրա շան կծելու հետևանք՝ սպիները:

Արմենուհի Ավետիսյանը արդյունքում կորցրել է նաև հայրական տունը: Դատարանի վճռով նա դատապարտվել է 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման ու հիմա կյանքում միայն մի նպատակ ունի:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ