Փախուստի դիմած կալանավորին օգնե՞լ են բուժաշխատողները

Սեպտեմբերի 16-ին, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը դեռեւս չի հայտնաբերվել: Henaran.am-ին հասած տեղեկություններով, ենթադրվում է, որ Գաբրիելյանի փախուստին նպաստել են հիվանդանոցի աշխատակիցները: Որոշ լուրերի համաձայն, հերթապահող ՔԿՎ աշխատակիցները քնած են եղել: Այժմ ընթանում է ծառայողական քննություն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, տարվում է նախաքննություն:
Նշենք, որ փախուստի դիմած կալանավորը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով/ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, , 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ եւ 3-րդ մասի, 1-ին կետերով Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը):