Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած եւ հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող եւ անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից: Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում […]