Ավելի կտաքանա

Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-26-ը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-26-ը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Դորտմունդի ”Բորուսիան” երրորդ ընկերական խաղն անցկացրեց և ոչ ոքի խաղաց Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող ”Օսնաբրյուկի” հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մուտք գործեց ընդմիջմանը, և 65-րդ րոպեին խփած նրա գոլը փրկեց ”Բորուսիային” պարտությունից: Մխիթարյանը գերմանական ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ դարձել բոլոր` 3, ստուգողական խաղերում:
“Ժողովուրդ”-ը փորձել է պարզել, թե ինչքան աշխատավարձ են ստանալու Քննչական կոմիտեի անդամները: Ըստ սահմանված օրենքի՝ քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: […]
“Հայկական ժամանակ”-ի հարցերին պատասխանել է “Հովնանյան գրուպ” ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը: -Հովիկ Աբրահամյանը կկարողանա՞ պայքար մղել ստվերի դեմ: –Ստվերն ի՞նչ է: Շո՞ւք: -Ստվերային տնտեսությունը թաքնված գործունեությամբ ու հարկային պարտավորություններից խուսափող գործարար հատվածն է: –Օլիգարխնե՞րն են: Կարծում եմ՝ կկշտանան իրենց վաստակածով: Հարցազրությցւ ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը: Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղն է, որ բացահայտվել է վերջերս: Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը: Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով: Նրանք […]
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին թերթին հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը: Ըստ նույն աղբյուրի, թեեւ քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: […]
Ըստ “Ժողովուրդ”-ի, “Միկա ցեմենտ” (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը թերթի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն […]
Այսօր երկկողմանի համաձայնությամբ ”Շիրակը” խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ: Նշենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Արսեն Բեգլարյանը ”Շիրակի” հետ մասնակցեց մի քանի ընկերական հանդիպումների և պաշտպանեց ”Շիրակի” դարպասը Եվրոպա լիգայի Կարագանդայի ”Շախտյորի” հետ առաջին հանդիպմանը: Մի քանի օր անց ”Շիրակը” կներկայացնի նոր դարպասապահի:
”Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: ՛՛Զենքը ոչ թե միայն շահագործում են, այլև պիտի սովորեցնել, մասնագետներ են ուղարկում այդ զենքերի հետ, ավելի լավ է ռուսներ լինեն, քան այլ երկրի մասնագետներ՛՛,-նշեց նա: Խոսելով Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների մասին՝ նա […]
Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած […]