21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Խմորումներ են սկսել

Facebook-ում չեն դադարում եռաքառյակի վերաբերյալ քննարկումները: Գագիկ Խաչատրյանը գրել է. ՛՛Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում : ՀԱԿ-ի թիմը միանգամից սկսեց քլնգել ՀՅԴ-ին, իսկ ահա ՛՛Ժառանգությունը՛՛ դեռ սպասման մեջ է :

Իրականում երեք տարբեր, բայց շատ թույլ ուժեր են : ԲՀԿ-ին շատերը արդեն չեն հավատում, ՀԱԿ-ը մեռնող կուսակցություն է, և նույնիսկ քաղաքական արտիստ Փաշինյանը անզոր է այն փրկել, իսկ ահա ՛՛Ժառանգությունը՛՛ մնացել է որպես իր գործը կիսատ թողած կուսակցություն :

Եվ այժմ սկսել են ներքին խմորումներ : Ով պետք է վարի հոկտեմբերի հանրահավաքը : Ով պետք է լինի այդ ամենի գլխավորը : Կա մի փայտե գահ, ու կան երեք շահամոլ ուժեր : Այս ամենի մեջ երևի միակ անմեղը ՕԵԿ-ն է.որը չի խառնվում չակերտավոր ընդդիմադիրների ներքին խաղերին : Անկախ ամեն ինչից պետք է հասկանալ – հոկտեմբերի հանրահավաքին ընդդիմություն չի լինելու. լինելու են շահամոլ երեք ուժեր՛՛:

Լևոն Մութաֆյանը գրել է. 

՛՛Ինչպես սպասվում էր, Հայ Յեղափոխական դաշնակցությունը դեմ է ցանկացած հեղափոխության և կանգնած է իշխանությունների կողքին: Հավանաբար, այս հարցում մեծ դեր է կատարել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից Սերժ Սարգսյանին վերջին բոլշևիկ կոչելու հանգամանքը: Մարքսիստական հենք ունեցող ՀՅԴ-ն չի լքում բոլշևիկներին և երբեք չի հրաժարվում նրանց հետ համագործակցելու հնարավորությունից:

ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել հանրահավաքին՝ հայտարարելով, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Ասենք, որ սահմանադրական բարեփոխումներն ընդամենը պատրվակ են, իրականում ՀՅԴ-ն կամենում է մաս կազմել իշխանությանն ու նախարարական պորտֆելներ ունենալ: Արդեն խոսվում է այն մասին, որ Դաշնակցությունը ցանկանում է ունենալ մշակույթի, կրթության և գիտության, գյուղատնտեսության, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարությունները: 

Դե, մարքսիզմի հաղթանակի համար փող է պետք, շատ փող, ուստի ՀՅԴ-ն որոշակիորեն փողաբեր պաշտոնների է ձգտում՝ չմոռանալով իր անցյալը, երբ կարճ ժամանակամիջոցում նախարարական պորտֆելներ զբաղեցնող որոշ դաշնակցականներ միլիոնատերեր դարձան…
Դաշնակցության փլավին ջուր չեն գցի՝ հաճախ ասում էին իմաստուն ծերերը: Հիմա նրանք իրավացի դուրս եկան …՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ