09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել

Ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին ՛՛Կարինե՛՛ օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երևանի մշակութային կենսագրությունում։

՛՛Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպես ոգևորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաև համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է՛՛,- նշել է Արամ Սուքիասյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ