20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքացիական հասարակությունը կթեժացնի՞ աշունը

Այսօր քաղաքացիական հասարակության օրն է: Սոցիալական ցանցերում այս օրերին հատկապես տեսակետներ են հնչում, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան թեժացնել աշունը, դա կարող են ենալ ակտիվ պայքարող երիտասարդները, նրանց խմբերը:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, սակայն նկատեց, որ այս մի քանի տարիների ընթացքւոմ այս երիտասարդները տարբեր խնդիրներ են բարձրացրել, տարբեր վայրերում պայքարել են, սակայն միակն մեկ դեպքում են հաջողություն ունեցել:

“Այս մի քանի տարիների ընթացքում ընդամենը մեկ հաղթանակ են տարել, դա Թռչկանի ջրվեժն է, երբ ջրվեժի աշխատանքները վիժեցվեցին: Մնացած բոլոր հարցերում` Թեղուտ, Մաշտոցի պուրակ, որ նախագահականի PR ծրագիրն էր, լինի քանդվող շենք, 100 դրամի հարցը, այս դեպքում էլ որոշման չեղյալ հայտարարելը ժամանակավոր է եղել: Այս երիտասարդները բոլոր հարցերում պարտվել են, նույնիսկ կենսթոշակային բարեփոխումների դեպքում, երբ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներն էին պայքարում, պայքարող երիտասարդների փոքր խմբի գործունեությունը ոչ մի տեղ հաղթանակ չի բերել”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ