06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բաղդասարովը չի վերադառնա. Հայոց աշխարհ

 Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր ՛՛Արմավիայի՛՛ սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը մեծ ջանքեր է գործադրում ՛՛հայաստանյան ավիացիոն ոլորտ՛՛ վերադառնալու համար։  Ինչպես ՛՛Հայոց աշխարհին՛՛ հաջողվեց պարզել Միխայիլ Բաղդասարովի շրջապատից, գործարարը այս կապակցությամբ նկատել է. ՛՛Չկա այնպիսի ուժ, որը կարող է ստիպել ինձ վերադառնալ Հայաստանի ավիաշուկա՛՛։

Չի՞ ճանաչում Սուրիկ Խաչատրյանին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Երեկ երբ փորձում էինք ճշտել, թե ԱԺ պատգամավորները ինչպես են վերաբերվում Սյունիքի նախկին տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավանական վերադարձին, մեզ թվաց, թե ամենասուրն այս թեմայով խոսելու են ԲՀԿ-ականները: Զանգահարեցինք ԲՀԿ-ական Մուշեղ Պետրոսյանին, սակայն մեր հարցին նա պատասխանեց. ՛՛Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը և քանի որ այդ մարդուն չեմ ճանաչում, ոչինչ […]

Գեներալները ՛՛Ծաղիկ Ռուբոյին՛՛ չեն ներում. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Ասում են, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին ՛՛ակտիվացումները՛՛, ազատամարտիկների հետ հանդիպումները և նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ ՛՛ամբարելը՛՛ խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Ասում են նաև, թե ՛՛Երդվյալ ազատամարտիկների միություն՛՛ կառույցով Ռուբեն Գևորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի […]

Դպրոցականների թիվն աճել է, բայց . Հայկական ժամանակ

Նոր ուստարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել շուրջ 36 հազար 800 երեխա, այս տարի այդ թիվը շուրջ 37 հազար 500 է: Այս տեղեկատվությունը երեկ ՀԺ-ին տրամադրել են Կրթության և գիտության նախարարությունից: Նկատենք, որ 2008 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 238 երեխա, […]

Ինչ է քննարկել ՀԱԿ-ը. Ժողովուրդ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստը։  ”Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀԱԿ-ում քննարկել են երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում խմբակցության գործունեության, ռազմավարության ու մարտավարության հարցեր։ Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները վերջերս շրջանռության մեջ են դրել ՛՛Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին՛՛ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ դեռ պետք է եզրակացություն տա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Տիկին դատավորը կապ չունի փեսայի հետ. Ժողովուրդ

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որեւէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ: -Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր սպանության […]

ՕԵԿ-ն այլեւս կուսակցությո՞ւն չի. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով,  ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաեւ ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ: Թերթը նշում է, որ ըստ “ Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

“Քարֆուր”-ը վերջապես գալիս է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հավաստի տեղեկություններով,  ֆրանսիական “Քարֆուր” ցանցի եւ “Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցի միջեւ բանակցությունները ըստ էության ավարտվել են, եւ վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Ըստ այդմ, “Երեւան Սիթի” ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կանցնեն “Քարֆուրին”, եւ դրանից հետո “Երեւան Սիթի” անվանումով սուպերմարկետներ Երեւանում չեն լինի: Ըստ գործարքի, “Քարֆուրը” վարձակալելու է “Երեւան Սիթիների” […]

Ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների եւ մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ եւ ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով եւ նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական […]

Երբ սկսել սեռական կյանքը

Սեռական կյանքի սկիզբը շատ կարևոր է թե արական, թե իգական սեռի ներկայացուցիչների համար: Բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը խորհուրդ է տալիս աղջիկներին սեռական կյանքը սկսել 20 տարեկանից հետո, հակառակ դեպքում ’’20-ից ցածր տարիքում սեռական կյանքի սկիզբը բացասաբար է ազդում փոքր կոնքի օրգանների կառուցվածքի, արյունամատակարարման, ձևավորման գործոնների վրա, նաև բարձրանում է տարաբնույթ քաղցկեղների ռիսկի գործոնը’’: Գինեկոլոգը նաև ընդգծեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի