02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Իշխանության ու ընդդիմության մի քանի նպատակները

”Սեպտեմբեր երեսունի ժամկետի ավարտից առաջ իշխանությունները նպատակ էին դրել շտկել իրավիճակը ԱԺ-ի խրամատներում: Իզուր չէր Սերժ Սարգսյանը խոսել խրամատների ու կարգապահության մասին, պիտի այս քառօրյաում ներկայացվեին բարի բովանդակությամբ օրենսդրական նախաձեռնություններ, օրակարգը պետք  է ապահովեր բարենպաստ հանրային դաշտ”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` բացի սրանից իշխանությունը մի քանի այլ նպատակ ևս ուներ: 

”Երկրորդ նպատակն այն էր, որ իրենք գտնվում են մեծամասնությունը կորցնելու շեմին և պիտի պահեն դա ամեն կերպ”,-նշեց նա: Իսկ երրորդ նպատակը, որ դրել էին իշխանությունները, ըստ Զուրաբյանի, հասնելն էր քառյակի պառակտման սահմանադրական բարեփոխումների միջոցով:

Պատգամավորը նշեց, որ իրենք էլ իրենց նպատակներն ունեին: ”Աշնանային զարգացումներից առաջ ևս մեկ անգամ ժողովրդին ցույց տալ իշխանությունների սնանկությունը  կառավարման առումով, սա էր մեր նպատակը: Մեր նպատակն էր ցույց տալ, որ այս կառավարությունը ոչ միայն ավելի լավը չէ, այլ ավելի վատն է, ցույց տալ, որ քաղաքական ուժերն, ընդդիմությունը միասնական են ու պատրաստ են արդյունավետ աշխատանքի, արդյունավետ պայքարի Երևանի ու Հայաստանի հրապարակներում ժողովրդի հետ միասին”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ