11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կասկած չկա

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարծում, որ իշխանության ջախջախիչ պարտությանը երկար ժամանակ կա: ”Չեմ կարծում, որ երեք տարի կտևի, այդքան երկար չպիտի որ տևի”,-ասաց նա այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին: 

Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից` Լ. Զուրաբանը նշեց, որ այն կարևոր շեշտադրումներ ուներ: ”Ես հասկացա, որ շատ հստակ վերջնական որոշում կա, երկկողմ հանդիպումներում էլ ենք դա տեսնում ու քառակողմ հանդիպումներում էլ: Մեզ համար ամեն ինչ վերջնական է, նաև իրենց դիրքորոշումն է ադպիսին: Մեզ համար ամեն ինչ պարզ է. ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել”,-շեշտեց ՀԱԿ պատգամավորը:

Հարցին, թե հարցազրույցում իշխանափոխության գործընթաց սկսելու վճռականություն տեսնում է, նա պատասխանեց. ”Հարցազրույցում հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: Սա ցույց է տալիս, որ մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել, նա ասում է` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք` ինչպես է ժողովուրդը տրամադրված”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ