22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Քառյակի նիստը մեկնարկել է

Ազգային Ժողովում քիչ առաջ մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը:  Հանդիպմանը ներկա են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան և նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Պատգամավորները հանդիպումից առաջ հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել օրակարգի վերաբերյալ` նշելով, որ ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս օրակարգը հանդիպման ժամանակ է ձևավորվում: Ենթադրվում է, որ այսօր պարզ կդառնա քառյակի հանրահավաքի օրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ