10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բրեժնևյան ոճով քննարկումներ էին անցկացնում, մարդիկ աշխատանքից հոգնած ննջում էին …

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հայտարարությունը, թե հասարակությանը խորհրդարանական համակարգն է անհրաժեշտ:

”Հավաքում էին մարզխորհրդի, գուղսոպետի հավաքներ ու բրեժնևյան ոճով քննարկումներ էին անցկացնում, մարդիկ աշխատանքից հոգնած ննջում էին: Դա դժվար է հանրային քննարկում համարել”,-բարեփոխումների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ այսօր ԱԺ-ում տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավորը:

Խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ այս պահին եղած կարևոր խնդիրներից է արտագաղթը, սոցիալական ու տնտեսական ծանր վիճակը, և, ըստ նրա, որևէ խնդրի հիմքում Սահմանադրութունը չէ: Պատգամավորի համար կասկածելի է, որ այս պարագայում իշխանությունը սահմանադրական բարեփոխումների մասին է մտածում:  

Արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավորների տեսակտները տարբեր են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչի մասին ասել է ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, հարցրին. ”Բոլորդ համոզվել եք` Գագիկ Ծառուկյանի ՛՛այո՛՛-ն այո է, ՛՛ոչ՛՛-ը`  ոչ:

Մի քիչ անհասկանալի է, թե ինչու մեր գործընկերները տարակարծություն են տեսել: Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր փաթեթը չտեսած` ջանադիր կերպով պաշտպանում են այդ փոփոխությունները: Մենք չենք ասում` փաթեթը լավն է, թե ոչ, մենք ասում ենք այսօր, երբ նման տեմպերով արտագաղթ կա, ու երկրի օրակարգում ավելի լուրջ խնդիրներ կան, հավատի դիֆիցիտ կա, արդյոք թիվ մեկ խնդիրը սահմանադրության փոփոխոթյունն  է: Խոսքը ճիշտ պահի ընտրության մասին է”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ