Արտահերթ ընտրություններ են լինելու. Փոստանջյանի լուրը զարմացրեց Մուկուչյանին
Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հայտարարեց, որ եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Պատգամավորը հետաքրքրվեց, որքան գումար է անհրաժեշտ այդ ընտրությունների համար: ԿԸՀ նախագահը զարմացած արձագանքեց. ՛՛Անկեղծ ասաց՝ չգիտեմ՛՛: ՛՛Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել […]





































