12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԺ նախագահը հիասթափվեց

ԱԺ-ում 20 րոպե ընդմիջումից հետո քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված “Անձնական տվյալների պաշտպանության մասին” եւ հարակից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգով խոսք խնդրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ չնայած ընդմիջումից հետո վարման կարգով խոսք տալու իրավունք չկա, սակայն ԱԺ նախագահը խախտեց  կանոնակարգ-օրենքը:

“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում տեղեկատվական եւ անվտանգության ապահովման խնդիրը ցածր մակարդակում է, եւ մարդու տվյալները կարող են այլ երկիր ուղարկել առանց իր իմացության, ուստի մենք չենք քվեարկի”,-ասաց նա:

“Իրավունք էլ չունեի խոսք տալու… Մտածում էի կարգին ելույթ կունենաք”,-կատակեց ԱԺ նախագահը` նշելով, որ ափսոսում է: Փաթեթը ընդունվեց 61 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով:

Հիշեցնենք, “Անձնական տվյալների պաշտպանության մասին” օրենքի նախագիծով առաջարկվում էր կարգավորել անձնական տվյալների մշակման կարգը: Նախագծով նախատեսված է, որ հանրության համար պիտի հարապարակային լինեն բոլոր տվյալները, իսկ դրանց կարգավորումը ոչ թե պետության ձեռքում է, այլ որեւէ մեկ ընկերության:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ