23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մերոնք դիտավորյալ չեն գնում մեր դիակները վերցնելու …

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ ”հայերը միշտ պետք է պատրաստ լինեն թուրքերի ագրեսիային”: Շահումյանը ՛՛թուրք՛՛ բառը հատուկ է շեշտում, որովհետև չի կարող տարբերակել թուրքին և ադրբեջանցուն: 

’’ Մենք պետք է պատրաստ լինեինք Ադրբեջանի այդ քայլին: Մենք նրանցից ուրիշ բան չպետք է սպասեինք, ինչ է մեզ աղուհացով պետք է դիմավորեին’’,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց գեղանկարիչը՝ անդրադառնալով վերջին օրերի ամենաքննարկվող թեմային՝ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կործանված հայկական ուղղաթիռի միջադեպին:

Շահումյանին չի բավարարում միջազգային հանրության արձագանքը. ’’Միջազգային հանրությունը այս հարցում մի տեսակ կղերական դիրքորոշում ունի: Ինձ թվում է ղարաբաղյան կոնֆլիկտով զբաղվող կառույցները պետք է չափազանց ռեալ դիրքորոշում հայտնեին, ոչ թե հոխորտային մեկ նրանց ու հետո մեր վրա’’:

Շահումյանը նկատեց, որ մերոնք դիտավորյալ չեն գնում մեր դիակները վերցնելու, մերոնք հաշվի են առնում միջազգային հանրության կարծիքը ու չեն ուզում սխալ ուղղություն տալ դիտորդներին:

’’Ժողովուրդները չեն ուզում իրար հետ պատերազմել և կարծում եմ այսօրվա կատարվածը Ադրբեջանի իշխանության ագրեսիայի հետևանքն է’’,-հավելեց գեղանկարիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ