Էս կարողա պաշտպանիս էլ դատե՞ք. Շանթը խառնվեց դատավորի ու պաշտպանի վեճին/լրացվում է/

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ’’Շանթ Հարությունյան և ընկերներ’’ գործով դատավարությունը: Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի համար: Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարեց , որ ինքը իրեն մեղավոր է ճանաչում և ներկայացրեց իր առողջությանը վերաբերվող փաստաթղթեր: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվում է […]