Տեր-Պետրոսյանի կուսակիցները՝ գաղտնի
Ազգային ժողովի ճեպազրույցներին այս անգամ “Ժառանգության” փոխարեն ներկայացավ ՀԱԿ-ը: Խմբակցության ղեկավար Լեուն Զուրաբյանն ասաց, որ իրենք ներկուսակցական միջոցառում են անցկացնելու, որը փակ է լինելու թե՛ լրագրողների, թե՛ մյուս ընդդիմադիր ուժերի համար: Այլ մանրամասներ նա չասաց՝ ավելացնելով, որ ամեն ինչ ժամանակին կհայտարարվի:





































