09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

՛՛Երբ ես ասում եմ Հայոց ցեղասպանություն, դրա մեջ շրջանառվում են բոլոր ազգերը՛՛

Ազգային ժողովի քառօրյա նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
 նիստի օրակարգը ներկայացնելով՝ հայտարարեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում այլ ազգերի ցեղասպանությունը:

՛՛Դուք նոր հայտնեցիք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իմ օրինագծին՝ դատապարտելու Օսմանյան կայսրությունում այլ ազգերի՝ հույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպան քաղաքականությունը: Կխնդրեի պարզաբանում տրամադրեիք ինձ՝ վերջիվերջո անկախ ՀՀ ԱԺ-ն ե՞րբ պետք է ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը ևս Օսմանյան կայսրությունում՛՛,- հետաքրրքվեց նա:

Վերջինիս ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. ՛՛Հանձնաժողովի մեծամասնությունը դեմ է եղել օրինագիծն այս պահին ներկայացնելուն: Եթե իմ կարծիքն ենք ցանկանում իմանալ, երբ ես ասում եմ Հայոց ցեղասպանություն, դրա մեջ շրջանառվում են բոլոր ազգերը՛՛:

Պատգամավորները քննարկեցին հարցը: Գալուստ Սահակյանի առաջարկով Զարուհի Փոստանջյանը հանեց հարցը՝ այն հետագայում քննարկելու և նորովի ներկայացնելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ