17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատրաստում են հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստ /վիդեո/

Ազգային ժողովում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետ վերցնել իր կողմից ներկայացրած Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն ճանաչելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը: 

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գաղափարը ողջունելի է իրենց կողմից, բայց այնտեղ կան ազգագրական ոչ ճիշտ մեկնաբանություններ, փաստագրական ոչ ճիշտ մոտեցումներ: Նա խստացավ, որ անձամբ ինքը իր գործընկենրի հետ նախաձեռնելու է մոտ ապագայում հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան Կայսրությունում ապրող հույների, ասորիների և եզդիների ցեղասպան քաղաքականությունը:

՛՛Գրում ենք հայեր, հույներ, ասորիներ և այլ ժողովուրդներ, դրա մեջ մտնում է 70 ժողովուրդ: Ես որպես հունական համայնքի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ խնդրում եմ ընդունել իմ դիրքորոշումը: Մենք իմ գործընկերների հետ նապապատարստում ենք հայտարարության նոր տեքստ, որտեղ կդատապարտվի օսմանյան կայրսության ցեղասպան քաղաքականությունը ընդդեմ հույների, ասորիների ու եզդիների՛՛,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ