18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Օրենքի հիմնական նպատակը տնտեսելն է”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում հյուրընկալվել էին “Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության” քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր անդրադարձան “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ըստ որի` 2015թ-ի հունվարից նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց մայրության նպաստը, իսկ 2016թ-ի հունվարից նպաստ վճարել չաշխատող կանանց:

Նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանը նշեց, որ անգամ վերափոխված տարբերակով նախագիծը միեւնույնն է` խնդրահարույց է, ու չնայած այս տարբերակով ավելի քիչ թվով կանայք կտուժեն, բայց այն իր մեջ բարոյափիլիսոփայական խնդիրներ է պարունակում:

Ասուլիսի մյուս հյուրերից Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ որ օրենքը պետք է դուրս գա շրջանառությունից, մնա դրա միայն մի մասը, որը վերաբերում է չաշխատող կանանց իրավունքներին:

“Օրենքում միաձուլվել են մայրության նպաստ եւ ժամանակավոր անաշխատունակության համար վճարվող նպաստ հասկացությունները: Ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումը սահմանված է օրենքով եւ միջազգային մի շարք կոնվենցիաներով: Կանայք ստանում են արդարացի փոխհատուցում՝ չաշխատելու համար: Մենք համարում ենք, որ ժամանակավոր անաշխատունակություն և չաշխատող մայրեր հասկացությունները իրար հետ մեկտեղող օրենքը չպետք է ընդունվի”,- ասաց Տ. Դավթյանը:

Մանե Թանդիլյանն ասաց, որ օրենքի հիմնական նպատակը տնտեսելն է:

“Նպատակն է չվճարել այն կանանց, ովքեր աշխատել են ու արժանի են վճարման: Նման օրենքի ընդունումն անթույլատրելի է”,- ասաց նա:

Տ. Դավթյանն էլ հավելեց, որ իրենք կոչ են անում կառավարությանը հետ կանչել այս նախագիծը, քննարկումներ անել ու այլ լուծում գտնել:

Բանախոսները նշեցին, որ այս օրենքը կոտնահարի կանանց իրավունքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ