Հանդիպումներ Քուվեյթում
Նոյեմբերի 11-ին Քուվեյթի առողջապահության նախարար, դոկտոր Ալի Սաադ Ալ-Օբեյդին ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության ընդլայնման ուղիները: Դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Քուվեյթի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը և նշեց, որ դա նոր լիցք կհաղորդի վերոնշյալ ոլորտում դրական առաջընթացի ապահովմանը: Անդրադարձ կատարվեց մասնագետների […]





































