16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղր և ձուկ կարտահանվի

Կառավարությունն այսօր հաստատեց ”2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ” ծրագիրը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բացահայտել ՀՀ-ում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ մի շարք նյութերի սահմանային թույլատրելի քանակությունները, դրանց գերազանցումները և չթույլատրված նյութերի կիրառումը: Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը Եվրոպական միության երկրներ մեղր և ձուկ […]

Ինչու՞ է նվազել դեպի Ռուսաստան արտահանումը

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հրապարակել է 2014թ.-ի արտահանման ցուցամիշները: Դրանից երևում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ էին արտահանել 235.1 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա առաջին ամիսներին արտահանել ենք 219.8 միլիոն դոլորի (15.2 միլիոնով կամ 6.5 տոկոս պակաս): Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է մի […]

Ձերբակալել են կաշառք ստանալու պահին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար սնանկության գործով կառավարիչ նշանակված Ա. Իսպիրյանն իրենից որպես կաշառք պահանջել է […]

Պաշտոնից հեռանում է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը. ԱՄՆ-ը մտահոգված է

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանի կառավարության ներսում պաշտոնանկություններով և կողմերին կոչ է անում գործել՝ երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով, տեղեկացնում է РИА Новости-ն: Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես  նաև Եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, […]

Ծառուկյանին նախազգուշացրել են

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ շարքերում անհանգիս են: Տարածքային կառույցների ղեկավարները փորձում են ճշտել առաջնորդի քաղաքական ակտիվության վերջնական նպատակը, որպեսզի իմանան հետագա քայլերը: Նույն աղբյուրների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը ՛՛անհամբերներին՛՛ հիասթափեցրել է՝ հորդորել է համբերել: Տարածքային կառույցների ղեկավարները վերադասին տեղեկացրել են, որ այլեւս չեն կարողանալու հանրահավաքին մեծ մասնակցություն ապահովել: “Փողով էլ չեն գա”,-պատերի տակ քննարկում են կառույցների […]

Ցմահ ազատազրկված անչափահասների իրավունքը

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է “Ցմահ ազատազրկման եւ անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները” թեմայով սեմինարին: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին եւ անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  ողջունել է ներկաներին […]

Ինչ է Սերժ Սարգսյանն ասել նորանշանակ մարզպետին /վիդեո/

”Ես չգիտեմ` դուք ինչ ի նկատի ունեք կուսակցական շահ ասելով, բայց առաջին հերթին կարևորելու ենք ժողովրդի շահը, ժողովրդի վստահությունը”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Հարցին, թե ինչ է անելու, որ նախկին մարզպետը չէր անում, նա պատասխանեց, որ Էդգար Ղազարյանը իրականացրել է իր գործունեությունը բավական լավ: Այդ դեպքում ինչով էր […]

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն անհնար է. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին: Իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական  հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա մենք միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն անդրադարձել է նաև […]

Ազատել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին  Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Վերջինիս փոխարեն համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ դեսպան է նշանակվել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի