13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

՛՛Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կոռուպցիայի առումով լավատեսություն չի ներշնչում՛՛/վիդեո/

՛՛Թրանսփերենսի Ինթերնեյշնլ՛՛ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, Հոկտանյանը համոզմունք  հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կոռուպցիայի առումով լավատեսության հիմք չի տալիս:

Հոկտանյանի փոխանցմամբ, եթե Հայաստանը շարունակի ինտեսիվ կապեր ունենա ԵՄ-ի, եւ ԱՄՆ-ի հետ, որոնք կոռուպցիայի առումով ավելի բարվոք վիճակում են, ապա հույս կլինի, որ բացասական ազդեցությունը կչեզոքացվի:

Ցանկացած պարագայում  Հոկտանյանը վստահ չէ, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրեր, կոռուպցիայի առումով վիճակը կլավանար: Նա առաջարկում է սպասել, թե ինչպիսին կլինի վիճակը Վրաստանում ու Մոլդովայում, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրեր են կնքել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ