04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա. Հ. Նաղդալյան

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել: -Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: […]

՛՛16 ոստիկանները մի քանի րոպեում զոհվեցին՛՛/վիդեո/

Փետրվարի 14-ին Նոյեմբերյան քաղաքում  107 նորակոչիկ զինվորներ են երդվելու: Երդումը կնշանավորվի նրանով, որ արարողությունը տեղի կունենա 1991 թվականին զոհված ոստիկանների հուշակոթողի առջև: Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: ՛՛Դա իրոք սարսափելի էր:16 ոստիկանները մի քանի րոպեյում զոհվեցին՛՛,-ասաց քաղաքապետը: Հիշեցնենք, որ 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող, խորհրդային զինուժի […]

Հրդեհ Նորք Մարաշի տներից մեկում

Փետրվարի 13-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորք Մարաշի 17-րդ փողոցի թիվ 50 տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 00.02-ին: Ամբողջությամբ այրվել է տան նախամուտքը՝ գույքով (10 քմ):

“Այդ ելույթը շանտաժ էր”

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ  իրավիճակը բավական լուրջ է, քանի որ երկրորդ քաղաքական ուժը, ըստ էության, ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս: “ՀՀԿ խորհրդի նիստում նախագայի ելույթը մտահոգության նպատակ ուներ: Երբ իրենց համաժողովում Ծառուկյանը հանդես եկավ […]

Գերմանիայի “Ձախերի կուսակցությունը” Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ձախերի կուսակցությունը» (Die Linke) «Մերօրյա Գերմանիայի և Հայաստանի հարաբերությունները. հիշել հայերի ու սիրիացիների ցեղասպանությունները» անվամբ միջնորդություն է ներկայացրել դաշնային հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նշյալ միջնորդագիրը ստորագրել են «Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Գրեգոր Գիսին, պատգամավորներ Ուլլա Յելփքեն, Վոլֆգանգ Հերքեն, Սեվիմ Դաղդելեն, Անդրեյ Հունկոն, […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:  Երևանում՝ Փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր […]

Դրականն ու բացասականը /վիդեո/

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԵԱՏՄ-ի անդամակցության հետևանքներին Հայաստանի համար: Նախ, ըստ տնտեսագետի դրականը կարող է լինել այն, որ ՀՀ-ում զբոսաշրջությունը միգուցե զարգանա՝ ի հաշիվ ՌԴ քաղաքացիների: «Քանի որ սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, ու նրանց քիչ մատչելի են եվրոպական շուկաները, հնարավոր է, որ օգուտ տա սա մեզ, ու մենք ունենանք զբոսաշրջության […]

Գիշերային անկոչ հյուր՝ ամուսինների ննջասենյակում

Փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ 1991 թ. ծնված Գնել Հ.-ն գիշերը բաց դռնից մուտք գործելով Կարճաղբյուր գյուղում գտնվող իր տուն՝ ննջասենյակի մահճակալի ծածկոցի տակից փորձել է գողանալ ոսկյա զարդեր ու դրամ, սակայն նրան նկատել է իր կինը, որի ձայնից ինքն արթնացել ու հարվածել է Գնել Հ.-ին, որը […]

Սահակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի օգնական

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել է իր արտահաստիքային օգնականի պաշտոնում, գրում է РИА Новости-ն: Դեռեւս ոչ վաղ անցյալում մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ուկրաինայի նոր իշխանական տարբեր կառույցներում Սահակաշվիլիին պաշտոններ են առաջարկվում, սակայն վերջինը չի ընդունում դրանք:

Լանջիկի տարածաշրջանում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում մառախուղ է: Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի