10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զեկուցվել է բուժաշխատողների հեպատիտ Ց-ով վարակվածության մասին

“Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։  Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ […]

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. […]

Դուխները չի հերիքում

”Քաղաքական դաշտում պետք է լուծվի այս հարցը, թե՞ տնտեսական, իմ կարծիքով քաղաքական: Ունենք 10-15 մոնոպոլիստ, ովքեր դուրս են օրենքի դաշտից, որոնց վրա որևէ օրենք չի ազդում, և անում են այն, ինչ ուզում են, նրանք հիմնականում ներկրողներն են: Նրանք սպոնսերը բարձրադիր իշխանություններ են՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛  օրենքի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: […]

Կոմիտաս վարդապետի հարցը կքննվի

Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասման կարգը շարունակական է դառնալու: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նշենք, որ ապրիլի 23-ին եկեղեցին 400 տարվա ընդմիջումից հետո կատարելու է ցեղասպանության նահատակների սրբադասում:  ՛”Այս փուլում միայն ցեղասպանության մեր նահատակների սրբադասման գործընթացն է, որ տեղի է ունեցել, […]

Գեներալ Մանվելը նորից դիրքեր է գնում

Րոպեներ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Երկրապահ կամավորների միության անդամները մտան Սյունիքի մարզ: Սյունիքը գեներալին դիմավորեց մատաղով եւ զուռնա-դհոլով: Գեներալ Մանվել Գրիգորյանի առաջին կանգառը Սյունիքն էր, սակայն երկրապահները ուղեւորվում են դեպի Արցախ: Ինչպես նշեց գեներալը, գնում են հպարտ, հաղթանակած եւ պատրաստ են լինել հայ զինվորի կողքին: Գեներալի հետ է նաեւ նրա փոքր որդին` Վազգենը, ով […]

Ընկե՛րներ, սա ֆուտբոլային կոմբինացիա չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում մինչ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքին անդրադառնալը 1995 թվականին ընդունված օրենքի 2 պատճեն էր բերել մեկը՝ Վախթանգ Միրումյանին, մյուսը՝ Վարդան Այվազյանին:Նախկին վարչապետը նեց՝ հայտնի է, թե որ ճյուղն ինչքան հարկ է տալիս, հայտնի չէ՝ որն ինչքան պետք է տար՝ դա էլ գիտեն, ուստի ստվերի խնդիր չի կարող […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, ով նշել էր, որ կառավարությունը չի կարողանում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքն ընդունել, ասաց. ՛՛Ոչ թե կառավարությունը չի կարողանում մեկ տարվա մեջ իր օրենքն ուժի մեջ մտցնել, այլ կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ ձեռնարկատերերին, բիզնեսմեններին, ուզում է՝ օրենքն ուժի մեջ մտնի բոլորի համար ընդունելի տարբերակով, […]

Հրդեհ գերեզմանատան մոտ

Փետրվարի 3-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 6 տան տանիքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.40-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Հ. Հ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 ք.մ: 

Ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է

՛՛Ես այն համարում եմ զուտ քաղաքական հարց, որովհետև ինչ է նշանակում, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունած օրենքը չի կարող գործողության մեջ դնել՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով` օրենքի ոչ հստակ լինելն ու անընդհատ ձգձգումը ազդում է նաև տնտեսվարող սուբյեկտների վրա, որովհետև օրենքը նրանց անորոշության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված