Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը
Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որով նա խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքիայի Հանրապետությունը, ի դեմս իր իշխանությունների, ևս մեկ անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չընդունելով Հայաստանի կողմից հաշտության սկիզբ դնելու համար պարզված ձեռքը, անմիջական հետևորդն ու շարունակողն է իր նախնիների, ովքեր ծրագրեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: […]





































