24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում:

Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ և կարևորել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը:

 Իրաքի տրանսպորտի նախարարի խոսքով՝ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ