23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարի շրջայցը զորամասեր

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում:

Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ:

Դիմելով սպաներին և զինվորներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է մշտապես գիտակցաբար և պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը, քանի որ յուրանքանչյուրի անհատական հատկանիշների հանրագումարից է ձևավորվում զինված ուժերի մարտունակությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ