15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Մարդն իր չափով իր պատիժը կրեց». մտավորականները կողմ են նախագահին նամակ գրել

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կողմ է, որպեսզի մտավորականները նամակով դիմեն նախագահ Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյան ներելու վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ժամանակին դիմել էր Գլխավոր դատախազին, առաջարկել կալանքի գումարը վճարել, որպեսզի խափանման միջոցը փոխվի: «Ես մտավորական մարդ եմ, առանձնապես փող չունեմ, աբյց գրել էի, որ կանխավճարը կգտնեմ, կտամ, բայց խափանման միջոցը փոխեն»,-նկատեց […]

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման […]

Պատուհանից կրակել է անցորդների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Օմսկում տղամարդն իր տան պատուհանից հրացանով կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ինչի արդյունքում 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, որոնցից մեկը` ոստիկան: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, նրան ձերբակալել են, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Ավելի ուշ 35-ամյա տղամարդը խոստովանել է, որ պատուհանից տեսել է իր հին ծանոթին, որն իրեն շատ վատություններ է արել, եւ […]

Տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա […]

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից»

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև այս ծրագրի մասին բարձրաձայնեց հանրապետության նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Միևնույն ժամանակ նախագահը զգուշացրեց նրան, որ եթե վերջինս դուրս չգա քաղաքականությունից, ապա իր նկատմամբ կկիրառվի չորս կետից բաղկացած մի ծրագիր, բայց նախագահը բացեիբաց ասաց, որ ինքը ոչ մի բան չունի ձեռներեց Գագիկ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության Երևանի և ԱՄՆ քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ […]

ՕԵԿ-ականները հանդիպել են

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր […]

Տան շեմին տեսել է ծնողների եւ 3 եղբայրների կտրած գլուխները

Թարխան Ավետիսյանի պատմությունը 1919 թ., Սուրմալու Թարխան Ավետիսյանը պատմում է, որ 1919-ին, երբ Սուրմալուի գավառը ազատագրվել է թուրքերից ու միացել  Հայաստանի Հանրապետությանը, շատերը վերադարձել են: 1920-ինհայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտել են Սուրմալու և կոտորել  հայերին: Թարխանի պապը՝ Եփրեմ Ավետիսյանը, տուն վերադառնալով  տանշեմին  ահասարսուռ տեսարանի է ականատես եղել՝ գտնելով ծնողների  և երեք եղբայրների կտրված գլուխները: […]

100 մետրանոց եռագույնը Հանրապետության հրապարակում.անսպասելի ու հուզիչ

«Տիգրան Մեծ» Բարեգարծական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը Հայաստանի Հանրապետության հրապարակում անսպասելի ֆլեշմոբ է իրականացրել։ Հրապարակում` Ազգային Պատկերասրահի առջև բացվել է ամենամեծ` 100 մետր երկարություն ունեցող Հայոց եռագույնը և այն պահել են Հայաստանի հասարակ քաղաքացիները, անցորդներն ու նաև օտարերկրացի զբոսաշրջիկները, ովքեր բոլորն էլ պատահական էին գտնվում այդ վայրում: Ամենաերկար` 100-մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնն էլ հենց […]

Արձանագրվել են բոտուլիզմի նոր դեպքեր

ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ:  Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված