Ինչ է աղոթքը
Աղոթքը հենց այն ճանապարհն է, որ Աստված ինքն է ընտրել, որպեսզի մենք արտահայտենք նրա կարիքը մեր կյանքում եւ մեր խոնարհ կախումը նրանից: Ջոն Ստոթթ
Աղոթքը հենց այն ճանապարհն է, որ Աստված ինքն է ընտրել, որպեսզի մենք արտահայտենք նրա կարիքը մեր կյանքում եւ մեր խոնարհ կախումը նրանից: Ջոն Ստոթթ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ: Անցնելով օրակարգային հարցերին՝ հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ: «Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան, Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ […]
«Հրապարակը» գրում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: «Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք: Սակայն ճանապարհորդությունն ավարտվում է Անիի դիմացի սարալանջին. փշալարերի մյուս կողմից դպրոցականներին ցույց են տալիս պատմական հայրենիքն ու հետ բերում տուն: Թեև […]
«Ժողովուրդը» գրում է, որ պարզվում է` Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն: «Վերջինս հրապարակել է իր՝2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի՝ նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1 -ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր և ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական […]
«Ժամանակը» գրում է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Շահինյանի գործի դատական քննությունը: 25-ամյա Արթուր Շահինյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ բաց դռնից մուտք է գործել 75-ամյա Անյա Մուսայելյանի տուն և […]
«Հրապարակը» գրում է, որ թեև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաև մանդատը: «Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված, հայտարարել է, որ կդնի մանդատը և կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչև համագումարը, տարբեր անձինք փորձել են […]
«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ տասնյակից ավելի գյումրեցիների, սակայն եւ Գլխավոր դատախազությունը, եւ Քննչական կոմիտեն հրաժարվում են հստակ նշել, թե ինչ ասել է «մեկ տասնյակից ավելի», հստակ թիվ չեն նշում, նաեւ չեն հրապարակում մեղադրյալների անուն-ազգանունները: «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալների թվում նաեւ անչափահաս կա: Դա […]
«Ժամանակը» գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը որոշել է ԼՂՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել ընդդիմությանը, սակայն այս գործիչը ԼՂՀ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում: Արցախում Սամվել Բաբայանի ընդդիմադիր դերակատարությունը միանշանակ չեն ընդունում»,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: «Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի […]






























