02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշակերտներ են դանակահարվել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Նախօրեին Երևանի թիվ 195 դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:20-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 15-ամյա Բ. Ն-ն և 14 ամյա Վ.Ս-ն, ովքեր ի վիճակի չեն եղել բացատրություն […]

Երվանդ Զախարյանն` իր աշխատակցի ինքնասպանության մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրենց նախարարության աշխատակցի՝ 52 ամյա Աշոտ Վարդանյանի՝ իր առանձնատան այգու վագոն-տնակում ինքնասպանություն գործելու դեպքը, ասաց, որ նա չի եղել մշտական աշխատող: Թերթի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ծանր հիվանդ է եղել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նոր պաշտոն կստանա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին: Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։   

Չեն հանդիպում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն: Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել: Սակայն ՀԱԿ-ում ամեն կերպ փորձում են, որ ԲՀԿ-ն գոնե որևէ կարկառուն ներկայացուցչի գործուղի մարտի 1-ի հանրահավաքին: Մանրամասները՝ […]

Դիրքում քնած զինվորը արթնանալով՝ իր հետ հերթապահող զինվորին թշնամու տեղ է դրել և սպանել նրան.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: Պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ: […]

Նոր պաշտոն կստանա. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին: Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։   

«Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում կդառնա ԵՏՄ հեռուստաալիքը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը: Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ […]

Ծառուկյանը նորից զինվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է: ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասացին, որ ոստիկանությունում իրականացվող […]

Քրիստոսի հարության փաստն է միայն, որ ապագան դարձնում է հուսալի. Մեծերը Աստծո մասին

Համաշխարհային ավետարանիչ Բիլլի Գրեհեմը գրում է. <<Մի քանի տարի առաջ եղա Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաք Բոննում և զրուցելու հնարավորություն ունեցա կանցլեր Ադենաուեըի հետ: Ողջույններ փոխանակելուց հետո նա մի բաժակ սուրճ լցրեց ինձ համար և զրույցն սկսեց այսպիսի հարցով. -Երիտասարդ, դուք հավատո՞ւմ եք, որ Քրիստոսը ողջ է: -Այո՛, իհարկե,- պատասխանեցի- ես հավատում եմ, որ Քրիստոսը կենդանի է: […]

Դաջվածքները հեռացնող քսուք է հայտնագործվել

Կանադացի ուսանողները անցավ եւ էժան մեթոդ են հնարել հոգնեցրած դաջվածքները հեռացնելու համար: Նրանք քսուք են հայտնագործել, որը մի քանի անգամ քսելով դաջվածքին` այն անհետանում է, հայտնում է RT-ն: “Դաջվածքները լազերով հեռացնելուց հետո սպիները մնում են ողջ կյանքի ընթացքում, իսկ մենք մի մեթոդ ենք հայտնագործել, որը ոչ մի ազդեցություն մաշկի վրա չի թողնում, միայն հեռացնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի