09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման հայտերն էլ քննարկվեցին

Մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» և «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգերում ստացված հայտերը: Նշված անվանակարգերում դիմել են համապատասխանաբար 7 և 15 ՀԿ-ներ։

Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետները հայտնեցին իրենց կարծիքները ծրագրերի մասին։

Առողջապահության նախարարությունը ներկայացնող փորձագետ Արմինե Հարությունյանը նշեց, որ վերարտադրողական առողջության և սելեկտիվ աբորտների կանխարգելման ոլորտներում անելիքներ կան։ «Հայաստանը աշխարհի այն երկրների շարքում է, ոտեղ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին լուրջ խնդիր է։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում այս հարցին առնչվող անվանակարգի ընդգրկումը կնպաստի, որպեսզի մեծանան բնակչության գիտելիքները վերարտադրողական առողջության և պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բացասական հետևանքների մասին»,- նշեց Արմինե Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ոլորտում իրազեկման աշխատանքներ է կատարում նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ համագործակցելով այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հանրային սեկտորի, լրատվամիջոցների հետ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ